ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

«Maestro 95»

«Maestro 95»
14.01.2020 | 04:24
Կի­նե­մա­տոգ­րա­ֆիստ­նե­րի միու­թյու­նը կի­նո­սի­րող­նե­րին հրա­վի­րում է դի­տե­լու Սեր­գեյ Փա­րա­ջա­նո­վի ծնն­դյան 95-ա­մյա հո­բե­լյա­նին նվիր­ված «Maestro 95» ֆիլ­մի ա­ռաջ­նա­խա­ղը: Գեր­մա­նաբ­նակ հայ ռե­ժի­սոր ԱՐ­ԹՈՒ­ՐՈ ՍԱ­ՅԱ­ՆԻ «Maestro 95» ֆիլմն իր բնույ­թով գե­ղար­վես­տա­կան-փաս­տա­վա­վե­րագ­րա­կան է՝ հա­մեմ­ված պոե­տիկ էս­սե ֆիլ­մի և ա­նի­մա­ցիա­յի հնարք­նե­րով. «Ֆիլ­մում միա­խառն­ված են տար­բեր ժան­րեր, հետևա­պես ֆիլմն իր ձևա­չա­փով ֆիլմ-կո­լաժ է: Հաշ­վի առ­նե­լով այն կարևոր հան­գա­ման­քը, որ տիկ­նիկ­նե­րը նշա­նա­կա­լի դեր են ու­նե­ցել Վար­պե­տի կո­լաժ­նե­րում և առ­հա­սա­րակ ար­վես­տում, սույն ֆիլ­մով ա­ռա­ջին ան­գամ փորձ է ար­վել կեն­դա­նու­թյուն տա­լու հենց իր՝ Փա­րա­ջա­նո­վի դեմ­քով տիկ­նի­կին, Սո­ֆի­կո Ճիաու­րե­լիին և այլ կեր­պա­րա­յին տիկ­նիկ­նե­րին, ո­րոնց մի­ջո­ցով էլ կա­ռուց­ված են ա­նի­մա­ցիոն տե­սա­րան­նե­րը»,- աս­ված է կի­նե­մատ­ոգ­րա­ֆիստ­նե­րի միու­թյան տա­րա­ծած հա­ղոր­դագ­րու­թյան մեջ:
Ֆիլ­մը ցու­ցադր­վել է Գեր­մա­նիա­յի մի քա­նի քա­ղաք­նե­րում, Կիևում, հուն­վա­րին նա­խա­տես­վում է նաև ցու­ցադ­րու­թյուն Մոսկ­վա­յում, փետր­վա­րին՝ Բեռ­լի­նում: Նկա­րա­հան­ման աշ­խա­տանք­նե­րին ա­ջակ­ցել են Գեր­մա­նիա­յում ՀՀ դես­պա­նու­թյու­նը և Մու­թե­զիու­սի ան­վան ար­վես­տի բու­հը: Երևա­նյան ա­ռաջ­նա­խա­ղը տե­ղի կու­նե­նա հուն­վա­րի 15-ին, ժա­մը 19։00-ին` Կի­նո­յի տան փոքր սրա­հում:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 5660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ